ՊՊԾ գնդի գրավման գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 անձ

ՊՊԾ գնդի գրավման գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 անձ

Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործին միացվել են նաև պաշտպանության նախարարության N զորամասի դասակի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կանոնները խախտելու և ռազմամթերքի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, նաև հուլիսի 29-ին ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցներով Սարի Թաղում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի հրաձիգ Մնացականյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու, ոստիկանության մի շարք տրանսպորտային միջոցները դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 անձ: Հիսուն հոգի կալանավորված է: Նախաքննության ներկա փուլում պարզվել է, որ հանցագործություններից տուժել է 46 անձ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում