ԱԱրման Գալոյան

Այս պահի հրամայականն է՝ խոշորացույցի տակ պահել պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները. Կոտայքի մարզպետ

Այս պահի հրամայականն է՝ խոշորացույցի տակ պահել պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները. Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Կոտայքի մարզի խորհրդի՝ 2020 թվականի տարեվերջյան նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:

Ընդլայնված կազմով նիստին ներկա էին մարզի համայնքների, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:

Օրակարգի առաջին կետով Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Ա.Բաղրամյանը զեկուցել է պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչին առնչվող հարցերի մասին:

Ա.Բաղրամյանը համայնքների ղեկավարների ուշադրությունն է հրավիրել առաջիկայում նախատեսվող զորահավաքային զորակոչի և այդ ուղղությամբ համայնքների կողմից համապատասխան կցագրումների կազմակերպմանը:

Համայնքների կողմից զորահավաքային զորակոչի զորակոչվող քաղաքացիներին կցագրելու և այս գործընթացում խնդիրները բացառելու նպատակով Մեսրոպ Մեսրոպյանն ընդգծել է համապատասխան չափորոշիչների ու մեխանիզմների հստակ կիրառման անհրաժեշտության մասին.

«Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ սա մեր երկրի պետական սահմանները պահելու և ամրացնելու պետական միջոցառում է՝ խիստ անհրաժեշտությամբ հիմնավորված և պետք է անել առավելագույնը այդ միջոցառումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար»,- նշել է Մ. Մեսրոպյանը:

Մարզպետը նշել է նաև, որ այս պահի հրամայականն է՝ խոշորացույցի տակ պահել պատերազմի հետևանքով առաջացած բոլոր խնդիրները՝ պետության և բանակի համար դրանք դիտարկելով որպես առաջնահերթություն:

Մարզի խորհրդի նիստի օրակարգով նախատեսված երկրորդ կետի մասին զեկույցով հանդես է եկել Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:

Նա նշել է, որ այս տարի Կոտայքի մարզից ՏԿԵՆ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ռեկորդային թվով՝ 104 հայտեր են հաստատվել: Դրանց գրեթե կեսը՝ 51 ծրագրեր, արդեն ավարտվել են, 37-ը ընթացքի մեջ են. մեր հանրապետությունում հայտարարված արտակարգ և ռազմական դրություններով պայմանավորված՝ որոշ ծրագրեր կտեղափոխվեն հաջորդ տարի:

Մեսրոպ Մեսրոպյանը շեշտել է, որ մեկնարկած և մեկնարկելիք շինաշխատանքներում մարզային իշխանությունների դիրքորոշումը հստակ է՝ որակ և աշխատանքների ավարտ սահմանված ժամկետներում:

Նիստի օրակարգի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաև ոռոգման ջրի մատակարարմանը և վարձավճարների գանձմանն առնչվող հարցերին:

Նշված ոլորտներում ևս առկա են խնդիրներ, որոնք, ըստ զեկուցողների, պայմանավորված են համավարակի և պատերազմական իրավիճակի հետևանքով տնտեսական ակտիվության նվազմամբ:

Մարզպետը նշել է, որ մեր բնակիչների հետ պետք է իրականացնել անհատական, բացատրական աշխատանքներ՝ մինչև տարեվերջ ցուցանիշները բարելավելու նպատակով:

Նիստի ավարտին Մ Մեսրոպյանն անդրադարձել է տեղահանված և ժամանակավորապես մարզում բնակություն հաստատած արցախցիների խնդիրներին՝ համայնքների ղեկավարներին հորդորելով մարզպետարանի հետ համագործակցությամբ է՛լ ավելի բարձր արդյունավետությամբ շարունակել արցախցիների օժանդակությանն ուղղված ծրագրերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում