Մագնուս Կարլսենն ու Վիշվանաթան Անանդը դեռ վիճարկում են չեմպիոնի կոչումը

Մագնուս Կարլսենն ու Վիշվանաթան Անանդը դեռ վիճարկում են չեմպիոնի կոչումը

Շախմատի նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը  չեմպիոնական մրցախաղի 8-րդ պարտիայում այնքան հոգնած է եղել, որ կիսաքնած է խաղացել։ Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ խաղում 41-րդ քայլը նրան պարգևել է ոչ-ոքի:

7-րդ պարտիան շարունակվել էր մինչեւ 122-րդ քայլը՝ կրկին ավարտվելով ոչ-ոքի: 9-րդ պարտիայում Կարլսենը  հնարավորինս արագ ոչ-ոքի արդյունքի հասնելու համար արել էր առավելագույնը. պարտիան ավարտվեց 20-րդ քայլում: Մրցախաղի հաշիվը 5:4 է՝ հոգուտ Կարլսենի: Չեմպիոնն ու հավակնորդը հաղթողի կոչումը վիճարկելու համար կանցկացնեն ևս երեք դասական պարտիա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում