Ուռուցքաբանական ախտորոշման նոր կենտրոնի կառուցումն ավարտին է մոտենում

Ուռուցքաբանական ախտորոշման նոր կենտրոնի կառուցումն ավարտին է մոտենում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածք: Շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել առաջին փուլի` Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքը և արդյունքները: Զեկուցվել է, որ գործընթացն ավարտական փուլում է. իրականացվում են ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով կենտրոնի հագեցման, ինչպես նաև արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները:

Ծրագիրն իրականացնում է միջուկային բժշկության և ախտորոշիչ պատկերման ծառայությունների բնագավառում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությունը, որի տնօրենի ներկայությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում