ԱԱրման Գալոյան

Այսօրվա հանրահավաքը ուղիղ կապ ուներ օրվա խորհրդի հետ. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Այսօրվա հանրահավաքը ուղիղ կապ ուներ օրվա խորհրդի հետ. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Այսօրվա հանրահավաքը ուղիղ կապ ուներ օրվա խորհրդի հետ, չէ՞ որ բեմում է կոռուպցիոներների «աստղաբույլը»՝ հանուն նախկին համակարգի վերականգնման՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։

Կոռուպցիան տասնամյակներ շարունակ Հայաստանում եղել է համակեցության, փոխգործակցության հիմնական ձևը։

Կոռուպցիայի շուրջ է կառուցված եղել պետական ողջ համակարգը։

Բանակը, դպրոցը, հիվանդանոցներն ու մնացած ամեն ինչ կլանվել է կոռուպցիայի կողմից՝ ապահովելով մեր երկրի «պատվավոր» տեղը կոռումպացված երկրների սանդղակում։

2,5 տարի առաջ Հայաստանում մեծ թափով սկսվեց իրական պայքար կոռուպցիայի դեմ, ինչի արդյունքում մեր երկրում համակարգային կոռուպցիան ընդմիշտ քանդվել է, իսկ տեղային կոռուպցիոն դրսևորումների դեմ պետք է մղվի անընդհատ և համառ պայքար, որտեղ յուրաքանչյուրս անելիք ունենք»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում