ԱԱննա Ավետիսյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին են ներկայացվել ադրբեջանական վայրագությունների ու խոշտանգումների վերաբերյալ ապացույցներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին են ներկայացվել ադրբեջանական վայրագությունների ու խոշտանգումների վերաբերյալ ապացույցներ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, փաստաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։
 

Հանդիպման ընթացքում ԱՄՆ դեսպանին են ներկայացվել ոչ միայն ադրբեջանական վայրագությունների ու խոշտանգումների ապացույցներ, որոնք կատարվել են էթնիկ հայերի նկատմամբ, այլ նաև մտահոգություն է հայտնվել, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստականորեն ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները՝ խաղալով հայ հասարակության հույզերի հետ։
 

ԱՄՆ-ի դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթ է գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը: Դատապարտելով գերիների նկատմամբ բռնությունը՝ նա շեշտել է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում