ԿԿարմեն Ղուկասյան

Երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է երեկ երեկոյան տարածված ձայնագրությանը

Երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է երեկ երեկոյան տարածված ձայնագրությանը

Երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է երեկ երեկոյան Տելեգրամի «Բաղրամյան 26» ալիքի տարածած ձայնագրությանը, որում զրուցում էին Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Թեման Արցախի հարցն էր, և խոսակցության ընթացքում Բելառուսի նախագահը Սարգսյանին ասում է, որ շրջանները վերադարձնելու համար Ալիևը նրան 5 միլիարդ դոլար է առաջարկում առաջին փուլի համար, Հայաստանի նախագահն էլ արձագանքում է, թե ինքը 6 միլիարդ դոլար է տալիս, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվի 7 շրջանից։

Սարգսյանի գրասենյակը նշում է, որ իրենց համար հասկանալի չէ, թե ինչպե՞ս է 2016 թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում:

«Սերժ Սարգսյանի գրասենյակը ձայնագրության հրապարակումը ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից, փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ»,- ասված է հայտարարության մեջ։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում