ՄՄարիամ Մխիթարյան

Մոլդովայի Սահմանադրական դատարանը կասեցրել է խորհրդարանի որոշումը

Մոլդովայի Սահմանադրական դատարանը կասեցրել է խորհրդարանի որոշումը

Մոլդովայի Սահմանադրական դատարանը կասեցրել է խորհրդարանի որոշումը Տեղեկատվության և անվտանգության ծառայությունը նախագահի ենթակայությունից վերցնելու մասին: Այն ընդունվել էր Սոցիալիստների կուսակցության (գործող նախագահ Իգոր Դոդոնի գլխավորությամբ) պատգամավորների նախաձեռնությամբ միանգամից երկու ընթերցմամբ՝ առանց խորհրդարանի քննարկման:

Դատավորները որոշել են, որ փաստաթղթի հեղինակները բավարար չափով չեն հիմնավորել իրենց դիրքորոշումը՝ հայտնում է euronews-ը:

Անցյալ շաբաթ պատգամավորները կրճատեցին պետության ղեկավարի լիազորությունները՝ հեռացնելով Տեղեկատվության և անվտանգության ծառայությունը նրա ենթակայությունից, այն ենթարկելով խորհրդարանին: Պատգամավորների կարծիքով՝ անպատասխանատու կլինի հանրապետության հիմնական հատուկ ծառայությունը թողնել երկքաղաքացիություն ունեցող անձի վերահսկողության տակ: Ընտրված նախագահ Մայա Սանդուն նաև Ռումինիայի քաղաքացիություն ունի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում