ԱԱրման Գալոյան

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և պատվիրակության անդամներ Սոս Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 7-ին հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ:

Հայ խորհրդարանականները մանրամասներ են ներկայացրել Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ, ընդգծել ռազմական գործողություններում Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավվածության փաստը: Նշվել է, որ պատերազմի ընթացքում փորձ է արվել հերթական ցեղասպանությունն իրականացնել խաղաղ հայ բնակչության նկատմամբ:

Հյուրի խնդրանքով հայ խորհրդարանականներն անդրադարձել են հետպատերազմական իրավիճակին, կարևորել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում կրոնական, պատմական, մշակութային ժառանգության պահպանության հարցը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում