ՄՄարիամ Մխիթարյան

Մոլդովայի վարչապետը մտադիր չէ հրաժարական տալ

Մոլդովայի վարչապետը մտադիր չէ հրաժարական տալ

Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն ասել է, որ չի հեռանա պաշտոնից, ինչպես պահանջում էր նորընտիր նախագահ Մայա Սանդուն: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի գործող նախագահ Իգոր Դոդոնի և խորհրդարանի խոսնակ Զինաիդա Գրեչանիի հանդիպումից հետո՝ ներկայացնում է ՏԱՍՍ-ը:

«Կառավարությունն այժմ բարոյական պարտականություն ունի հաստատել բյուջեն, որպեսզի երկրում աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման հետ կապված խնդիրներ չառաջանան, ուստի ես խնդրում եմ բոլորին հանգիստ լինել», - ասել է Կիկուն և հորդորել խորհրդարանին կենտրոնանալ հաջորդ տարվա բյուջեի հաստատման վրա:

Նախագահ Սանդուն, կիրակի ելույթ ունենալով Քիշնևում իր կողմնակիցների ցույցի ժամանակ, կոչ էր արել Կիկուին անհապաղ հրաժարվել վարչապետի պաշտոնից: Նա քննադատել էր խորհրդարանի կողմից ընդունված օրենքների փաթեթը, որն ամրապնդում է ռուսաց լեզվի կարգավիճակը երկրում և վերացնում է նախկինում ներդրված սահմանափակումները ռուսական հեռուստաալիքների հեռարձակման նկատմամբ:

Պատգամավորները նաև ընդլայնել են Գագաուզյան ինքնավարության իշխանությունների լիազորությունները և հատուկ ծառայությունները վերցրել նախագահի ենթակայությունից՝ պատճառաբանելով, որ Սանդուն ունի Ռումինիայի քաղաքացիություն: Որոշվել է նաև չեղյալ հայտարարել նախկին հանրապետական ​​մարզադաշտի տարածքի հատկացումը ԱՄՆ նոր դեսպանատան կառուցման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում