Հայաստանում կա հեմոֆիլիա ախտորոշում ունեցող 234 հիվանդ

Հայաստանում կա հեմոֆիլիա ախտորոշում ունեցող 234 հիվանդ

Հեմոֆիլիոյով հիվանդների բուժօգնության հիմնահարցերը շարունակում են մնալ առողջապահության համակարգի կարևորագույն խնդիրներից: Այս կապակցությամբ Արյունաբանական կենտրոնի, Հեմոֆիլիայի միջազգային ֆեդերացիայի և հեմոֆիլիայի հայկական ասոցիացայի համատեղ ջանքերով կազմակերպվել է «Հեմոֆիլիայի բուժօգնության» խորագրով գիտաժողով, որին ներկայացվել են հիվանդության ախտորոշման նորությունները, բուժման նոր մոտեցումները, հիվանդության բարդությունների դեմ պայքարի միջոցները և մինչ օրս արձանագրված առանձնահատուկ դեպքերը: Ներկայում Հայաստանում կա հեմոֆիլիա ախորոշում ունեցող 234 հիվանդ, որոնցից 54-ը երեխաներ են: Տարեկան ախտորոշվում է հիվանդության գրեթե 8 նոր դեպք: Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի խոսքով՝ չնայած ունեցած խնդիրներին, վերջին տարիներին այս հիվանդության ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց, մասնավորապես՝ լաբորատորիան վերազինվել է հեմոֆիլիայի ժամանակակից ախտորոշման համար անհրաժեշտ սարքավորումներով, ներդրվել են հիվանդության ախտորոշման նորագույն մեթոդներ, մշակվել են արտերկրում հեմոֆիլիայով զբաղվող հիմնադրամների հետ համատեղ ծրագրեր և այլն: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում