ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է բոյկոտել Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է բոյկոտել Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը

ԱՄՆ նախագահ Թրամփը որոշել է չմասնակցել ընտրություններում հաղթող ճանաչված դեմոկրատ Ջո Բայդենի երդման արարողությանը: Փոխարենը, օգտագործելով նախագահական ինքնաթիռը, նա կթռչի Ֆլորիդա՝ ներկա լինելու իր աջակցության համար կազմակերպվող հավաքին: Սպասվում է, որ այնտեղ էլ Թրամփը կհայտարարի 2024 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, գրում է BBC-ն: Այդպիսով, Թրամփը ցանկանում է կազմակերպել «մեծ եզրափակիչ», որի նպատակն է ամերիկացիներին շեղել Բայդենի երդմնակալությունից:

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի ծրագրերը: «Երբ նախագահ Թրամփը պատրաստ լինի հայտարարություն անել հունվարի 20-ի իր ծրագրերի մասին, նա ձեզ կտեղեկացնի»,- հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջադ Դիրը:

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ընտրությունների ձայների մեծ մասի վերահաշվարկն արդեն ավարտված է, և առկա տվյալների հիման վրա ամերիկյան առաջատար լրատվամիջոցները կանխատեսեցին Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Թրամփը, սակայն, չի ընդունում պարտությունը և չի հրաժարվում քվեարկության արդյունքները վիճարկելու ծրագրից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում