«Ադամ Սահակյան. Ներկա՛». Թիվ 114 ավագ դպրոցում բացվել է Քառօրյա պատերազմի հերոսի անունը կրող դասասենյակը

Երևանի համար 114 ավագ դպրոցի պատմության դասասենյակն այսուհետև կկրի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի անունը:

Դպրոցում, որտեղ սովորել է Ադամը, նրա անձնական իրերն են, լուսանկարները, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալները:

Դասասենյակում կազմակերպվել է հիշատակի միջոցառում, աշակերտները վերհիշել են 19-ամյա զինվորի մարտական ուղին: Դասասենյակի բացմանը ներկա են եղել Կրթության և գիտության նախարարը, Ադամի ծնողներն ու հարազատները, զինվորականներ:

«Ադամ Սահակյան. Ներկա՛»: Դասասենյակի պատին այս գրությունը խորհրդանշում է Ադամի հավերժ հիշատակն ու նրա մշտական ներկայությունը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում