Հաշմանդամություն ունեցող մարզիկները Ծաղկաձորում մրցել են 7 մարզաձևում

Հաշմանդամություն ունեցող մարզիկները Ծաղկաձորում մրցել են 7 մարզաձևում

2-րդ տարին անընդմեջ Ծաղկաձորում միմյանց հետ մրցում են հաշմանդամություն ունեցող մարզիկները՝ արժանանալու Հանրապետության նախագահի մրցանակին:

Օգոստոսի 28-ից սկսած՝ հաշմանդամություն ունեցող մարզիկները մրցում էին 7 տարբեր մարզաձում՝ սեղանի թենիս, բասկետբոլ, դարթս, շախմատ, շաշկի, բազմամարտ և բազկամարտ: Մրցումների ծրագրում առայժմ միակ թիմային մարզաձևի՝ բասկետբոլի պայքարում 3-րդ տեղը գրավեց Տավուշի թիմը, երկրորդ տեղում՝ Երևանն է, առաջին պատվավոր հորիզոնականում՝ Արագածոտնը:

Պատվոգրերից ու դրամական պարգևներից բացի, 12 մարզիկ ստացել է նաև մարզումների համար նախատեսված հատուկ անվասայլակ: Ի դեպ, մեդալերի ընդհանուր հաշվարկում առաջատարը մայրաքաղաքի թիմն էր՝ 12 մեդալ, որից 4-ը՝ ոսկե: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում