ՆՆարեկ Սահակյան

Արարատի մարզպետն այցելել է Արբաթ համայնք, ծանոթացել կատարված աշխատանքներին

Արարատի մարզպետն այցելել է Արբաթ համայնք, ծանոթացել կատարված աշխատանքներին

Արարատի մարզի Արբաթ համայնքի բնակիչների՝ երկար սպասված ցանկությունն այսօր արդեն իրականություն է: Տարիներ շարունակ արբաթցիները բարձրաձայնում էին համայնքի անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը կառուցելու մասին, խնդրանքով դիմել էին նաև մարզպետին:

Արդեն այսօր Գարիկ Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանի հետ այցելել է Արբաթ, ծանոթացել կատարված աշխատանքներին:
 

Համայնքի՝ 1,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 60 միլիոն ՀՀ դրամ:
 

«Չենք հիշում, թե այստեղ երբևէ ասֆալտ եղե՞լ է, թե ոչ: Տարբեր ժամանակներում բարձրաձայնել ենք, խնդրել, որ կառուցեն ճանապարհը, բայց այդպես էլ չէր արվում: Այս անգամ էլ չէինք հավատում, թե բարեկարգ ճանապարհ կունենանք: Անգամ տաքսիներն Արբաթ չէին մտնում, ահավոր վիճակ էր: Հիմա այստեղի ճանապարհով անցնելը միայն հաճելի է»,- ասում են արբաթցիները:

Ընդհանուր առմամբ՝ ծրագրով իրականացվել է գոյություն ունեցող հիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, առուների մաքրում, ասֆալտապատում, ինչպես նաև՝ ճանապարհային նշանների տեղադրում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում