ՄՄարիամ Մխիթարյան

ԵԱՀԿ-ն գերմանացի կին դիվանագետ կգլխավորի

ԵԱՀԿ-ն գերմանացի կին դիվանագետ կգլխավորի

Գերմանացի դիվանագետ Հելգա Շմիդը ուրբաթ՝ դեկտեմբերի 4-ին, ընտրվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նոր գլխավոր քարտուղար: Նա  առաջին կինն է, որը ղեկավարելու է այդ կազմակերպությունը: Գերմանիայի ներկայացուցիչ Վիլհելմ Հյոնկը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար էր 1993-1996 թվականներին՝ գրում է DW-ն:

Պաշտոնական Բեռլինը պատրաստ է աջակցել Շմիդին՝ շեշտել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը: Նա ավելացրել է, որ չի կարող պատկերացնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի «ավելի լավ թեկնածու» և ընդգծել է Շմիդի նկատմամբ «մեծ վստահությունը»:

2016-ի սեպտեմբերից Շմիդը աշխատել է որպես Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) գլխավոր քարտուղար: Ի թիվս այլ գործերի՝ նա մասնակցել է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ ԵՄ բանակցություններին:

ԵԱՀԿ-ն համախմբում է 57 երկիր Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից: Կազմակերպության շտաբը և քարտուղարությունը գտնվում են Վիեննայում: Շվեյցարացի Թոմաս Գրեմինգերը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար էր 2017-ի հուլիսից մինչև 2020-ի հուլիս: Մի շարք պետություններ դեմ էին նրա մանդատի երկարացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում