ՄՄարիամ Մխիթարյան

Մոլդովայում ներքաղաքական կրքերը չեն հանդարտվում

Մոլդովայում ներքաղաքական կրքերը չեն հանդարտվում

Մոլդովայի Սոցիալիստական ​​կուսակցությունը նախաձեռնում է ոչ ֆորմալ բանակցություններ խմբակցությունների հետ խորհրդարանը լուծարելու վերաբերյալ: Այդ մասին ուրբաթ ճեպազրույցում ասել է Սոցիալիստների կուսակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Վլադ Բատրինչան՝ գրում է РИА Новости-ն:

«Մենք պետք է քննարկենք խորհրդարանը լուծարելու իրավական տարբերակները»,- ասել է փոխխոսնակը:

Ըստ Բատրինչայի՝ այս քննարկումներին պետք է մասնակցեն 2019 ընտրությունների արդյունքում խորհրդարանում հիմնված հինգ խմբակցության ներկայացուցիչները: Դրանք են՝ Սոցիալիստական, Գործողությունների ու Համերաշխության, Արժանապատվության և Ճշմարտության Պլատֆորմ, Դեմոկրատական և Շոր կուսակցությունները:

Մոլդովայի նորընտիր նախագահ Սանդուն էլ երկրի վարչապետին կոչ է արել հրաժարական տալ: Նախագահի համոզմամբ՝ «Կառավարության ներկայացրած բյուջեն ի վիճակի չէ օգնել քաղաքացիներին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում