ԿԿարմեն Ղուկասյան

ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են պարենային ապրանքների որակի վերահսկողության հետ կապված մոտեցումները

ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են պարենային ապրանքների որակի վերահսկողության հետ կապված մոտեցումները

Եվրասիական տնտեսական միության երկրները համաձայնեցրել են պարենային ապրանքների որակի վերահսկողության հետ կապված սկզբունքային մոտեցումները: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները:

«Անկասկած, թեժ բանավեճ է եղել այն հարցի շուրջ, որը վերաբերում է պարենային ապրանքների որակին: Կարծում եմ, որ այդ հարցի շուրջ քննարկումներ կլինեն: Այժմ տեխնիկական կանոնակարգի լրամշակում է ընթանում, որը կանոնակարգում է հակաբիոտիկների և այլ անասնաբուժական դեղամիջոցների հսկողությունը ինչպես հումքի, այնպես էլ պատրաստի արտադրանքի մեջ, որը մատակարարվում է խանութներին: Այդ առումով էլ գլխավոր գիծը գծված է»,- ասել է Մյասնիկովիչը:

ԵՏՀ կոլեգիայի նախագահն ընդգծել է պարենային ապրանքների որակի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի բավականին լուրջ աշխատանքը:

«Անկասկած, սա մեզ համար շատ պատասխանատու ոլորտ է, քանի որ պետք է համաձայնեցնել կողմերի կարծիքները, որովհետև դրանք դեռ միմյանցից մի փոքր տարբերվում են: Բայց կարծում եմ, որ մենք հանձնաժողովում կգտնենք այն տարբերակը, թե ինչպես կարգավորել այդ հարցերը»,- հավելել է Միխայիլ Մյասնիկովիչը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում