ՄՄարիամ Մխիթարյան

Հունաստանը Թուրքիայի հարցով պայման է դրել Եվրամիության առաջ

Հունաստանը Թուրքիայի հարցով պայման է դրել Եվրամիության առաջ

Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության հարցը քննարկվելու է առաջիկա օրերին կայանալիք Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովին՝ գրում է Ermenihaber-ը։

Պաշտոնական Աթենքը ԵՄ-ին բազմիցս կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ, քանի որ վերջինս Արևելյան Միջերկրականում ապօրինի աշխատանքներ է իրականացնում։

Հունաստանը հայտարարել է, որ որևէ համատեղ հայտարարություն չի ընդունի, եթե Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող միջոցներ չձեռնարկվեն։  

ԵՄ անդամ երկրներից Իսպանիան, Հունգարիան, Մալթան և Գերմանիան մերժել են պատժամիջոցների վերաբերյալ Հունաստանի կոչերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում