ՇՇողիկ Գալստյան

Եվրոպա լիգայում «Ռոման» հաղթել է «Յանգ Բոյզին»․ Մխիթարյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին

Եվրոպա լիգայում «Ռոման» հաղթել է «Յանգ Բոյզին»․ Մխիթարյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի նախավերջին տուրում իտալական «Ռոման» սեփական հարկի տակ մրցել է շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ և հաղթել 3։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվել է 34-րդ րոպեին։ Հյուրերին առաջ է մղել Ջան Պիեր Նսամեն։ 10 րոպե անց Բորխա Մայորալը հավասարեցրել է հաշիվը։

Ընդմիջումից հետո Հենրիխ Մխիթարյանը մտել է խաղադաշտ՝ փոխարինելով Պեդրոյին։ 59-րդ րոպեին Ռիկարդո Կալաֆիորին հաշվի մեջ առաջ է մղել հռոմեացիներին։ 81-րդ րոպեին Էդին Ջեկոն ձևակերպել է վերջնական հաշիվը՝ 3։1։

Հավելենք, որ 82-րդ րոպեին Մոհամեդ Կամարան Հենրիխ Մխիթարյանին հարվածելու համար կարմիր քարտ է ստացել ու հեռացվել դաշտից։

A խմբում «Ռոման» 13 միավորով առաջին տեղում է։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը դեռ անցած տուրում էր ապահովել փլեյ-օֆի ուղեգիրը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում