ՆՆարե Ոսկանյան

ՈՒԵՖԱ-ի գործկոմը չեղարկել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը

ՈՒԵՖԱ-ի գործկոմը չեղարկել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը

Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են կայանալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Այս որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ին կայացած նիստի ընթացքում: Հաշվի առնելով երկու երկրների միջև նոյեմբերի 9-ին կնքված զինադադարը, ինչպես նաև առկա բոլոր հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ն համարում է, որ երկու երկրներում այսուհետ առկա են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ անցկացնելու բոլոր պայմաններն ու հնարավորությունները:

Այսպիսով՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն չեղյալ է համարել Հայաստանում և Ադրբեջանում ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի անցկացման անհնարինության վերաբերյալ հոկտեմբերի 20-ին ընդունված որոշումը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում