Աշնան առաջին օրերը տեղումնառատ կլինեն

Աշնան առաջին օրերը տեղումնառատ կլինեն

Ամռան վերջին օրերին Հայաստանում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, սակայն աշնան առաջին օրերն արդեն տեղումնառատ կլինեն: «Հայպետհիդրոմետը» հաղորդում է, որ սեպտեմբերի 1-ից մարզերում առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ։ Երևանում աշնան առաջին երկու օրը ևս կանխատեսվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն։ Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 31-ը էապես չի փոխվի, իսկ սեպտեմբերի 1-ից 2-ը կնվազի 2-ից 4 աստիճանով։ Երևանում առաջիկա երեք օրերին կանխատեսվում է 34-36 աստիճան, իսկ սեպտեմբերի 2-ին 30-32 աստիճան ջերմություն: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում