Հայաստանը դիմավորեց օլիմպիական հերոսներին

Հայաստանը դիմավորեց օլիմպիական հերոսներին

Երեկ ուշ կեսգիշերին Երևան է ժամանել Ռիո դե Ժանեյրոյի Ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած մարզիկների վերջին խումբը, այդ թվում բոլոր մեդալակիրները՝ ոսկե մեդալակիր, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև՝ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը: Մարզական Հայաստանի մերօրյա հերոսներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու էին գնացել տասնյակ երիտասարդներ, օլիմպիականների հարազատները և ընկերները: 

Դիմավորողների թվում էին նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և այլ պաշտոնյաներ: Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարը հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանին ոսկե մեդալ է հանձնել՝ ցույց տալով, որ Հայաստանն իր մարզիկին ընդունում է որպես օլիմպիական չեմպիոն: Հիշեցնենք՝ ակնհայտ աչառու մրցավարության պատճառով Միհրան Հարությունյանը եզրափակիչում զրկվեց հաղթանակից: 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում