ԿԿարմեն Ղուկասյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է ԱԱԾ հաղորդագրությանը

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է ԱԱԾ հաղորդագրությանը

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ ԱԱԾ-ն, բառացիորեն արտատպելով Փաշինյանի խոսնակի հին տեքստերից մեկը, մի հաղորդագրություն է տարածել, որում ազդարարել է Կառավարության շենքի դիմաց բողոքի գործողությունների մասնակիցների մեջ նախագահ Քոչարյանի կողմնակիցներին հերոսաբար հայտնաբերելու մասին։

Հարկ ենք համարում նշել, որ նման հայտնագործություն անելու համար պետք չէ ԱԱԾ լինել։ Հանրահայտ փաստ է, որ նախագահ Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք հայրենասեր, քաղաքականապես ակտիվ մարդիկ են և մշտապես մասնակցում են բողոքի տարբեր գործողությունների և հանրահավաքների։

ԱԱԾ ֆունկցիաները և կարողություններն անհրաժեշտ են մեկ այլ՝ դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում։

Մի՛ հապաղեք»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում