ԼԼիլիթ Սեդրակյան

«ՌեԱնիմանիա»-ի աջակցությամբ «Զակո» ֆիլմը Հայաստանը կներկայացնի «Անեսսի»-ի կինոշուկայում

«ՌեԱնիմանիա»-ի աջակցությամբ «Զակո» ֆիլմը Հայաստանը կներկայացնի «Անեսսի»-ի կինոշուկայում

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնի շնորհիվ ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «Զակո» (խակ պտուղ)  ֆիլմը կներկայացվի «Անեսսի» (ANNECY)  խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի, համատեղ արտադրության համար կազմակերպվող կինոշուկային։ 2021 թ․ հունիսին ֆիլմի հեղինակները կփորձեն դուրս գալ միջազգային շուկա և ձեռք բերել գործընկերներ։

Նշենք, որ «ՌեԱնիմանիայի» շնորհիվ ֆիլմն այս օրերին,բացի «Անեսսիից», նաև  մասնակցել է Saqanima Georgian Animators Association-ի և «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնի կազմակերպած անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման և փիչինգի աշխատարանին։

6-րդ անգամ իրականացվող աշխատարանը բացառիկ հնարավորություն էր ընձեռնում Հայաստանի անիմացիոն ֆիլմարտադրողներին ներկայացնել իրենց նախագիծերը։ Աշխատարանը իրականացվել էր առցանց ձևաչափով, և լավագույն մասնակիցներին հնարավորություն էր տվել մասնակցելու հաջորդ տարվա կինոշուկային։  

«Անեսսի» փառատոնի կողմից «Զակո»-ի հեղինակը ստացել է անվճար հավատարմագրման հնարավորություն, իսկ «ՌեԱնիմանիա»-ն կփորձի գտնել աջակիցներ, որպեսզի հաղթող ֆիլմը կարողանա 2021-ին մեկնել «Անեսսի» փառատոնին։

«Զակո»-ն (խակ պտուղ) ONoff.studio-ի անիմացիոն ֆիլմն է, որը պատմում է նկարիչ Սարգիս Մանգասարյանի (Zako) իրական կյանքի պատմությունը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերի է ընկել համակենտրոնացման ճամբար։ Նկարիչ «Զակո»-ն ողջ է մնում շնորհիվ իր բացառիկ տաղանդի։ Սա մի հուզիչ պատմություն է նկարչի մասին, որը ստիպված էր նկարել իրեն կտտանքների ենթարկողների դիմանկարները։ Ֆիլմը հիմնված է համանուն գրաֆիկ նովելի վրա, որի հեղինակն է Տիգրան Մանգասարյանը։ Վերջինս նաև «Զակո»-ի բեմադրող նկարիչն է։ Ֆիլմի պրոդյուսերն է Սուսաննա Խաչատրյանը, սցենարիստը՝ Էդգար Բաղդասարյանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում