Կրթության նախարարն այցելել է Լոռու մարզ

Կրթության նախարարն այցելել է Լոռու մարզ

Ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով, մարզերում անցկացվող օգոստոսյան խորհրդակցությունների ծրագրով Լոռու մարզ է մեկնել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարար Մկրտչյանն անդրադարձել է ոլորտում իրականացված փոփոխություններին, մասնավորապես՝ ավագ դպրոցում վերջին կիսամյակում ուսումնասիրվող առարկաների քանակի նվազման, ուսումնական առարկաների ծրագրերի բեռնաթափման, գիտելիքների գնահատման համակարգի փոփոխությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, տարբեր կրթական հաստատություններում իրականացվող փորձարարական ծրագրերին:

Հանդիպմանը քննարկվել է համալրված դասարանների և այսպես կոչված փոքր դպրոցների թեման: Հանրապետության 1400 դպրոցներից 800-ն ունեն 300-ից պակաս աշակերտ և կարևոր է այդ դպրոցներում կրթության մրցակցային որակի ապահովումը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում