ՆՆարե Ոսկանյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը մասնակցել է դատավորների համաժողովի

ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը մասնակցել է դատավորների համաժողովի

ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմից հայտնում են, որ 2020 թվականի նոյեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի նախագահությամբ վեբ-համաժողովի ձևաչափով տեղի է ունեցել Բարձրագույն արբիտրաժային, տնտեսական և տնտեսության ոլորտում վեճեր լուծող այլ դատարանների նախագահների խորհրդի նիստ:

Նիստին մասնակցել են ԱՊՀ գործադիր կոմիտեի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի, Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի, Ղրղզստանի Հանրապետության գերագույն դատարանի և Տաջիկստանի Հանրապետության գերագույն տնտեսական դատարանի պատվիրակությունները: Նշված նիստին ՀՀ վճռաբեկ դատարանի անունից մասնակցության համար լիազորվել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը:

«Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի նախագահը ընդգծել է, որ «ներկայումս առկա են բավարար նախադրյալներ ԱՊՀ մասնակից պետությունների միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման համար»:

Նիստի օրակարգում է եղել ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն (Բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի ձևավորման առաջարկը, որը միաձայն հավանության է արժանացել հանդիպման մասնակիցների կողմից:

ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը կարևորել է արդարադատության իրականացման ոլորտում բոլոր ուղղություններով համագործակցությունը, մասնավորապես՝ մի պետության դատարանների որոշումների` մյուսի տարածքում կատարման ապահովման և դատական վեճերի քննության ընթացքում օրենսդրության և դատավարական նորմերի կիրառման փորձի փոխանակման մեջ ջանքերի միավորումը, դատավարական օրենսդրության կիրառման գծով դատական պրակտիկայի հարցերի լուծման գործում համաձայնեցված մոտեցումներ մշակելու նպատակով համատեղ պարբերական հանդիպումների և դատարանների խորհրդակցությունների անցկացումը: Նա ներկայացրել է նաև գրավոր առաջարկներ ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն (Բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի կարգի վերաբերյալ»,-ասված է Վճռաբեկ դատարանի տարածած հայտարարությունում:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում