ԱԱրման Գալոյան

ԱԺ նախագահը վերադարձել է աշխատանքի ոչ ամբողջական գրաֆիկով

ԱԺ նախագահը վերադարձել է աշխատանքի ոչ ամբողջական գրաֆիկով

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի, սակայն ոչ ամբողջական գրաֆիկով: Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը:

«Առողջական վիճակը ընդհանուր առմամբ լավ է, սակայն դեռևս առողջական որոշակի խնդիրներ կան»,- ասել է Կոստանյանը ու հավելել, որ Միրզոյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, եղել է խորհրդարանում:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք բռնություն էին գործադրել Միրզոյանի նկատմամբ, որից հետո նա տեղափոխվել էր հիվանդանոց, վիրահատության ենթարկվել: ԱԺ նախագահի դեմ հարձակման առթիվ քրեական գործ է հարուցվել, կան կալանավորվածներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում