ԿԿարմեն Ղուկասյան

«Իմ քայլը» հիմնադրամը կկազմակերպի Ամանորի և Սուրբ Ծննդյան «տոնավաճառ» ու անվճար հացատուն Ստեփանակերտում

«Իմ քայլը» հիմնադրամը կկազմակերպի Ամանորի և Սուրբ Ծննդյան «տոնավաճառ» ու անվճար հացատուն Ստեփանակերտում

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է պատերազմի հետևանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող մի շարք ծրագրերի մասին՝

 
. օժանդակություն ՀՀ-ում գործող հումանիտար օգնության կայաններին,

 

. ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած դպրոցահասակներին համապատասխան փաթեթների տրամադրում (պայուսակ, գրենական պիտույքներ և այլն),

 

. ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի հղի կանանց ու նորածինների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում (մանկասայլակ, համապատասխան հագուստ, հիգիենայի պարագաներ),

 

. փոքրիկ արցախցիների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպում Ստեփանակերտում,
 
. ամանորյա միջոցառումներ զինվորականների երեխաների համար Երևանում և ՀՀ մարզերում,

 

ժամանակավոր հացատուն Արցախի այլ բնակավայրերից Ստեփանակերտ տեղափոխված արցախցիների համար (բազմազավակ մայրերն ու իրենց երեխաները, միայնակ տարեցները, ֆիզիկապես իրենց ընտանիքների կողքից բացակայող զինվորականների ընտանիքները):

 

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու կարիքներին արձագանքելու հրատապությունը, ձեռնամուխ է եղել մի շարք միջոցառումների, աջակցության ծրագրերի իրականացմանը: Բոլոր միջոցառումները մշակվում և իրականցվում են ՀՀ և ԱՀ պետական համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ, կարիքների և պահանջարկի ուսումնասիրությամբ:

 

Սակայն, ունենալով հստակ գիտակցություն ու պատասխանատվություն առ այն, որ անհրաժեշտ է մարդկանց ապահովել արժանապատիվ միջավայր խնդիրները հաղթահարելու, ոտքի կանգնելու ու զարգանալու համար, հրատապ միջոցառումներին զուգահեռ մշակվում են նաև երկարաժամկետ ինքնաշխատ ծրագրեր, որ անպայմանորեն կբերեն դրական փոփոխություններ, մարդկանց կյանքի պայմանների բարելավում:
 
Մենք պետք է արժանապատվորեն՝ մեկս մյուսին սատարելով, գոտեպնդելով, հաղթահարենք ճգնաժամն ու նորից բռնենք զարգացման ուղին:

 

Լուսանկարում՝ Գորիսում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի երեխաներն են, հոկտեմբեր, 2020 թ.

 

Մանրամասները՝ https://mystep.foundation/hy/news/2564/

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում