ՄՄարիամ Մխիթարյան

QUAD․ քառակողմ անվտանգության երկխոսություն

QUAD․ քառակողմ անվտանգության երկխոսություն

Նոյեմբերին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցան դաշնակից չորս պետությունների՝ Ավստրալիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի ռազմածովային զորավարժությունները: «Մալաբարի» վարժանքներին մասնակցում էին նավեր, սուզանավեր, ուղղաթիռներ, ինքնաթիռներ և այլ սարքավորումներ: Օրինակ՝ ամերիկյան F-18 կործանիչները հազվագյուտ հնարավորություն ստացան մարզվել Հնդկաստանիին պատկանող՝ ռուսական արտադրության ՄիԳ -29 Կ-ների հետ: Սա, այսպես կոչված, երկրների QUAD (քառակողմ անվտանգության երկխոսություն) առաջին քառակողմ երկխոսությունն է՝ հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ: Չնայած QUAD-ը չունի միասնական քարտուղարություն, այն հաճախ ոչ պաշտոնապես անվանում են «Ասիական ՆԱՏՕ»՝ հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Մասնակից երկրները ցանկանում են ցուցադրել միասնություն ազատ և բաց հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ծովային անվտանգությունն ապահովելու համար և զսպել Չինաստանի աճող ծովային ակտիվությունը»,- մանևրների մեկնարկից առաջ հաղորդել է ճապոնական NHK հեռարձակողը:

ՏԱՍՍ-ը նկատել է, որ բոլոր չորս պետությունն էլ խնդիրներ ունեն Չինաստանի հետ: Պաշտոնական Պեկինը: զուսպ է արտահայտվել: «Հուսով ենք, որ համապատասխան երկրների ռազմական գործողությունները կնպաստեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, և ոչ թե հակառակը», հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Սակայն չինական պաշտոնական լրատվամիջոցները զորավարժությունները համարել են Չինաստանի աճի զսպման ուղղված ջանքերի մի մասը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում