ՀՀովհաննես Վարդանյան

Սուրեն Պապիկյանն աշխատակազմին է ներկայացրել Կոտայքի նորանշանակ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին

Սուրեն Պապիկյանն աշխատակազմին է ներկայացրել Կոտայքի նորանշանակ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին։

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով վերջինիս՝ նախարար Պապիկյանը հույս է հայտնել, որ Մեսրոպ Մեսրոպյանը, բավականին վճռորոշ ժամանակահատվածում հանձն առնելով Կոտայքի մարզպետի պաշտոնը, կկարողանա իր բազմամյա փորձառությունը լավագույնս ծառայեցնել ի նպաստ մարզի ու պետության բարօրության։

«Արցախյան պատերազմից հետո նախադեպը չունեցող բարդ ու խնդիրներով լեցուն ժամանակաշրջան ենք ապրում, որը հաղթահարելու համար պետք է դրսևորել ամուր կամք ու վճռականություն և ներդնել մեր ողջ ներուժը մեր պետականության ողնաշարը անսասան պահելու համար։ Այս համատեքստում ես շատ եմ կարևորում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների դերը»,- նշել է նախարար Պապիկյանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև փոխմարզպետ Առնակ Ավետիսյանին, մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին և աշխատակիցներին վերջին ամիսներին դրսևորած բարձր պատասխանատվության, տոկունության և թիկունքի աշխատանքների կազմակերպման համար և հորդորել նրանց շարունակել ամենօրյա տքնաջան և նվիրված աշխատանքը հանրային ծառայության ոլորտում։

Մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն իր խոսքում նշել է, որ բարձր գիտակցումով է ընդունում

մարտահրավերներով լի այս շրջանը հաղթահարելու պատասխանատվության չափն ու ծանրությունը և պատրաստակամ է ներդնել իր փորձն ու հմտությունները հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված խնդիրներն արագ հաղթահարելու և մարզի կայուն զարգացումն ապահովելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում