ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ-ն դեմ է Մերձդնեստրից խաղաղապահների դուրսբերմանը

ՌԴ-ն դեմ է Մերձդնեստրից խաղաղապահների դուրսբերմանը

Ստատուս քվոյի փոփոխությունը կարող է հանգեցնել Մերձդնեստրի ապակայունացմանը, Ռուսաստանն ակնկալում է քննարկել խաղաղապահների և կտրուկ փոփոխությունների բացակայության թեման՝ «ՌԻԱ Նովոստին» հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը:

«Ռուսաստանը կատարում է շատ կարևոր գործառույթներ, և մենք ակնկալում ենք, որ բոլոր հարցերը քննարկվելու են, և չեն արվի կտրուկ փոփոխություններ»,- ասել է Պեսկովը:

Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ մտադիր է Ռուսաստանի ղեկավարության հետ քննարկել Մերձդնեստրից Ռուսաստանի ռազմական անձնակազմի օպերատիվ խումբը դուրս բերելու, ինչպես նաև խմբի կողմից հսկվող զենքի պահեստները տարածաշրջանից հանելու հարցերը:

Սանդուն համոզված է, որ Մերձդնեստրում երկար ժամանակ է արդեն՝ ռազմական գործողությունների վտանգ չկա, հետևաբար խաղաղապահ առաքելությունը պետք է փոխարինվի քաղաքացիականով ԵԱՀԿ հովանու ներքո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում