ՄՄարիամ Մխիթարյան

Մամուլում միայն կանայք են

Մամուլում միայն կանայք են

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մամուլի ծառայության բոլոր ղեկավար պաշտոններում նշանակել է կանանց, որոնց մեջ կան հայտնի դեմքեր: Սա նման առաջին դեպքն է երկրի պատմության մեջ:

Թիմը կգլխավորի Քիթ Բեդինգֆիլդը, որը ղեկավարում էր Բայդենի նախընտրական շտաբի հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հայտնում է BBC-ն:

Սպիտակ տան մամուլի քարտուղար կդառնա Ջեն Փսակին, որը Պետդեպարտամենտը ներկայացնում էր Բարաք Օբամայի վարչակազմում:

Փոխնախագահ Քամալա Հարիսի հասարակայնության հետ կապերի բաժինը նույնպես կանայք կղեկավարեն՝ Սայմոն Սանդերս և Էշլի Էթյեն:

Ի տարբերություն կաբինետի պաշտոնների՝ մամուլի գրասենյակը Սենատի հաստատում չի պահանջում:

Ըստ  մեկ այլ տեղեկության՝ Բայդենը մի քանի շաբաթ քայլելու է հատուկ օրթոպեդիկ կոշիկով, շան հետ խաղալու ժամանակ նա վնասել է ոտնաթաթի ոսկորները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում