ՄՄարիամ Մխիթարյան

Տասնյակ գյուղատնտեսական աշխատողների սպանությունը «խելագարություն» է Նիգերիայի նախագահ

Տասնյակ գյուղատնտեսական աշխատողների սպանությունը «խելագարություն» է Նիգերիայի նախագահ

Նիգերիայի  նախագահը «խելագարություն է» բնորոշել ավելի քան 43 մարդու կյանք խլած հարձակումը երկրի հյուսիս-արևելքում՝ հայտնում է BBC-ն:

Դեպքը տեղի է ունեցել Բորնո նահանգի մայրաքաղաք Մայդուգուրիի մերձակայքում: Հարձակվողները կապել են բրնձի դաշտերում աշխատող մարդկանց և կտրել կոկորդները:

Սա վերջին ամիսներին ամենադաժան հարձակումներից մեկն է մի տարածաշրջանում, որտեղ ակտիվ են «Բոկո Հարամ» և «Արևմտյան Աֆրիկայի Իսլամական պետություն» ապստամբ խմբավորումները: Բորնոյի նահանգապետը կոչ է արել դաշնային կառավարությանը՝ ավելի շատ զինծառայողներ և անվտանգության ուժեր ուղարկել տարածաշրջան ֆերմերներին պաշտպանելու համար:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում