ՄՄարիամ Մխիթարյան

Բելառուսում ներքաղաքական կրքերը չեն հանդարտվում

Բելառուսում ներքաղաքական կրքերը չեն հանդարտվում

Կիրակնօրյա բողոքի ցույցեր են անցկացվել ամբողջ Բելառուսում: Առավոտյան Մինսկում և հանրապետության այլ քաղաքներում հայտնվել է ռազմական տեխնիկա, առաջացրել են բջջային ինտերնետի հետ կապված խնդիրներ, Մինսկում փակվել է մետրոյի մի քանի կայարան: Ըստ Բելառուսում հավատարմագրումից զրկված Вясна իրավապաշտպան կենտրոնի՝ ձերբակալվել է ավելի քան 200 մարդ: Նրանցից շատերի նկատմամբ ուժ և հատուկ միջոցներ են կիրառվել:

Ցուցարարները պահանջել են Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը, որը 26 տարի ղեկավարում է երկիրը, և վերանայել օգոստոսի ընտրությունների արդյունքները:

Նախօրեին նախագահ Լուկաշենկոն խոստացել էր, որ չի ղեկավարի երկիրը նոր սահմանադրության ընդունումից հետո: Նա նշել էր, որ կողմ է սահմանադրության փոփոխությանը, ինչպես նաև հանրապետության նախագահի լիազորությունների ճշգրտմանը. «Սա արվում է ոչ այն պատճառով, որ ժողովրդավարություն է պետք: Խոսքը ժողովրդավարության մասին չէ: Ինձ անհանգստացնում է, որ ներկա սահմանադրությունն անծանոթ նախագահի ձեռքը չընկնի: Դա դժբախտություն կլինի»:

Նոյեմբերի 26-ին էլ Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել իրեն բելառուսական հասարակության հետ կապված նախաձեռնությունների իրականացման գործում՝ գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում