Ուսումնական տարվա մեկնարկին որոշ փողոցներում երթևեկության արագությունը կսահմանափակվի

Ուսումնական տարվա մեկնարկին որոշ փողոցներում երթևեկության արագությունը կսահմանափակվի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոր ուսումնական տարվա կապակցությամբ Երևանի մի շարք դպրոցամերձ ճանապարհահատվածներում օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ:

Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում, ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-ից մինչեւ ժամը 18-ը առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ՝ 60կմ/ժ-ի փոխարեն և այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված ռեժիմով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում