ՆՆարե Ոսկանյան

Այս մոբիլիզացիան ինձ հիշեցնում է 1988 թվականը․ Ժան-Բատիստ Լըմուան

Այս մոբիլիզացիան ինձ հիշեցնում է 1988 թվականը․ Ժան-Բատիստ Լըմուան

Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ երեկ Ֆրանսիայից Հայաստան բեռնատար չվերթով բերված մարդասիրական օգնությանը։ Նա տեղեկացրեց, որ Հայաստան է բերվել 25 տոննա մարդասիրական բեռ:

Ժան-Բատիստ Լըմուանը հայտնեց, որ այդ գործողության շուրջ մոբիլիզացվել են Ֆրանսիայի կառավարությունը, Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև ԱԳ նախարարության ճգնաժամային կենտրոնն իր շուրջը մոբիլիզացրել է տարբեր ասոցիացիաներ, հիմնադրամներ։ Նրա խոսքով՝ դրանցից մեկը «Ազնավուր» հիմնադրամն է։ 

Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարն ընդգծեց, որ Հայաստանում գտնվող Յուրի Ջորկայեֆը խորհրդանշում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և սիրով ստանձնել է բարի կամքի դեսպանի առաքելությունը:

«Այս մոբիլիզացիան ինձ հիշեցնում է 1988 թվականը, Հայաստանը ցնցած երկրաշարժը, երբ իր ձայնը բարձրացրեց Շառլ Ազնավուրը «Քեզ համար, Հայաստան» երգի միջոցով»,- ասաց Ժան-Բատիստ Լըմուանը՝ հիշեցնելով երգի «Ձմռանից հետո, դժոխքից հետո կվերընձյուղվի կենաց ծառը քո» տողը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում