ԼԼիլիթ Սեդրակյան

Մենք միշտ կլինենք ձեր կողքին, դուք մենակ չեք լինի. Յուրի Ջորկայեֆ

Մենք միշտ կլինենք ձեր կողքին, դուք մենակ չեք լինի. Յուրի Ջորկայեֆ

Ֆրանսիան և Ֆրանսիայի հայկական սփյուռքը միավորված են: Այդ մասին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի գլխավորած պատվիրակության հետ Հայաստան ժամանած Յուրի Ջորկայեֆը:  

«Սա հատուկ օր է մեզ համար, մենք մարդասիրական օգնություն ենք բերել Հայաստան, որն ամփոփում է Ֆրանսիայի հայկական սփյուռքի ուժը: Սա հատուկ առաքելություն է, որը ղեկավարում է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը»,- ասաց նա: 

Ջորկայեֆը նշեց, որ օգնությունը, որը հասել է Հայաստան, կունենա նաև շարունակություն: Այն, ըստ նրա, խորհրդանշում է Ֆրանսիայի վերաբերմունքը բարեկամ Հայաստանի նկատմամբ: 

«Մենք միշտ կլինենք ձեր կողքին, դուք մենակ չեք լինի»,- ընդգծեց Յուրի Ջորկայեֆը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում