ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանն ահաբեկիչ է կոչել երկրի երկու ընդդիմադիր գործչի

Էրդողանն ահաբեկիչ է կոչել երկրի երկու ընդդիմադիր գործչի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի երկու ամենահայտնի բանտարկյալներին՝ Օսման Քավալային և Սելահաթթին Դեմիրթաշին, պիտակավորել է որպես ահաբեկիչներ, ինչը նվազեցնում է այս ամսվա սկզբին հայտարարված դատական ​​բարեփոխումների շրջանակներում նրանց ազատ արձակելու հույսը՝ գրում է Ermenihaber-ը:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Թուրքիայի նախագահը խոստացել էր իրականացնել համապարփակ դատաիրավական և տնտեսական բարեփոխումներ, որոնք հիմք են տվել անկնալել բանտերից քաղաքական գործիչների և իրավապաշտպանների հնարավոր ազատումներ:

Նշենք, որ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության նախկին համանախագահ Դեմիրթաշը ճաղերի հետևում է ավելի քան չորս տարի, իսկ 2016-ի հուլիսին պետական ​​հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող բարերար Քավալան ավելի քան երեք տարի անազատության մեջ է:

Երկուսն էլ խոսում են քրդական խնդրի մասին, ինչը հերքում է Էրդողանը: «Այս երկրում քրդական խնդիր չկա»,- ասել է Էրդողանը՝ հայտարարելով, որ Թուրքիայի քուրդ բնակչության ամենամեծ թշնամին արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցություն զինված խմբավորումն է, որը տասնամյակներ շարունակ անջատողական պատերազմ է վարում հանրապետության հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում