ԱԱրման Գալոյան

Տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը և վեհաժողովի 51-րդ լիագումար նստաշրջանը

Տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը և վեհաժողովի 51-րդ լիագումար նստաշրջանը

Նոյեմբերի 27-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լենա Նազարյանը, պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը և Անուշ Բեղլոյանը:

Միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների պատվիրակությունների, ԱՊՀ մարմինների, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Նիստը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատից վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Նիստի հիմնական թեմաներից է եղել COVID-19 համաճարակի հարցում ԱՊՀ անդամ երկրների կողմից ձեռնարկվող միջոցառումների օրենսդրական աջակցությունը: Վերանայվել են նաև ԵԱՏՄ տարածքում տնտեսական ինտեգրման հեռանկարները և դրանց նորմատիվ-իրավական ապահովման հարցերը, քննարկվել 2021 թվականին ԱՊՀ անդամ երկրներում կայանալիք ընտրություններին  դիտորդական առաքելության  նախապատրաստմանը,  ԱՊՀ ՄԽՎ-ի ներքո գիտության և կրթության ոլորտներում  փորձագիտական խորհրդի ստեղծմանը վերաբերող խնդիրներ  և այլն:

Նույն օրը կայացել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 51-րդ լիագումար նստաշրջանը, որին մասնակցել են ԱՊՀ երկրների խորհրդարանական պատվիրակությունները:

Օրենսդիրները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի նախագիծը, ԱՊՀ անդամ պետությունների մոդելային Աշխատանքային և Ընտրական օրենսգրքերը, ինչպես նաև մի շարք մոդելային օրենքների նախագծեր, որոնք մշակվել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների կողմից:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի կողմից ընդունվել է «ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը դիտորդների մասնակցության մասին» կանոնակարգը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում