ՄՄարիամ Մխիթարյան

Հանդիպում ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ

Հանդիպում ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպում է անցկացրել երկրի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ՝ տեղեկացնում է նախագահի կայքը:

Հանդիպման հիմնական թեման համակարգչային անվտանգության ոլորտում հանցագործության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն էր:

Նիստի ընթացքում ՌԴ նախագահը խոսել են նաև Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության և մարդասիրական առաքելության աշխատանքի մասին: Այս համատեքստում Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ իր հեռախոսային կապերի մասին:

Շոշափվել են նաև Ռուսաստանի ներքին սոցիալ-տնտեսական օրակարգի արդիական հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում