Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանն այցելել են առաջնագիծ

Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանն այցելել են առաջնագիծ

Ստեփանակերտում կայացել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը:

Զրուցակիցները ի թիվս այլոց քննարկել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը և պաշտոնատար այլ անձինք: 

Այնուհետև Բակո Սահակյանը՝ Սեյրան Օհանյանի ու Լեւոն Մնացականյանի հետ այցելել է Արցախի հարավարեւելյան սահմանագծի հատվածներից մեկը, հանդիպել հրամանատարական կազմի հետ, ծանոթացել ծառայության ընթացքին եւ շփման գոտում տիրող իրավիճակին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում