ՄՄարիամ Մխիթարյան

Շոտլանդիան մտադիր է անկախության երկրորդ հանրաքվեն անցկացնել

Շոտլանդիան մտադիր է անկախության երկրորդ հանրաքվեն անցկացնել

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջենը մտադիր է տարածաշրջանի անկախության վերաբերյալ երկրորդ հանրաքվեն անցկացնել հաջորդ տարի՝ տեղական խորհրդարանի ընտրություններից անմիջապես հետո: Այս մասին ուրբաթ  հայտնել է Times-ը՝ հղում անելով ITV Border հեռուստաալիքին:

Շոտլանդիայի անկախության առաջին հանրաքվեն անցկացվեց 2014 թվականին: Մասնակիցների առնվազն 55%-ը կողմ արտահայտվեց Էդինբուրգի և Լոնդոնի միջև միության պահպանմանը: Այնուամենայնիվ, տարածաշրջանում իշխող կուսակցությունը որոշել է օգտագործել Brexit-ին չաջակցելու շոտլանդացիների դիրքորոշումը և անցկացնել անկախության նոր հանրաքվե:

Ipsos MORI սոցիոլոգիական հետազոտական ​​ընկերության անցկացրած հոկտեմբերյան հարցումը ցույց է տվել, որ Միացյալ Թագավորությունից անջատման կողմնակից շոտլանդացիների թիվը հասել է ռեկորդային բարձր մակարդակի, Շոտլանդիայի անկախությանը պատրաստ է աջակցել հարցվածների 58%-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում