ԿԿարմեն Ղուկասյան

ՈՒԵՖԱ-ն Նուրլան Իբրահիմովին ցմահ որակազրկել է, «Քարաբախ» ակումբին՝ տուգանել

ՈՒԵՖԱ-ն Նուրլան Իբրահիմովին ցմահ որակազրկել է, «Քարաբախ» ակումբին՝ տուգանել

ՈՒԵՖԱ-ն «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին պատժել է սոցցանցերում հայերին սպանելու կոչերի համար: Այս մասին տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի հայտարարությունից:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ՈՒԵՖԱ-ի վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը որոշում է կայացրել արգելել ադրբեջանական «Քարաբախ» մամուլի պատասխանատու Նուրլան Իբրահիմովին ցմահ զբաղվել ֆուտբոլային գործողությամբ՝ նրա գործունեության ժամանակավոր կասեցման օրվանից (2020 թ. նոյեմբերի 3-ից):

Որոշվել է նաև ակումբին տուգանել 100 հազար եվրոյով:

Հիշեցնենք՝ ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը կոչ էր արել սպանել բոլոր հայերին: 

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք էր հղել ՈՒԵՖԱ-ին՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես վերոնշյալ աշխատակցին, այնպես էլ ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը:

ՀՖՖ-ն նաև վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում