Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր նախագծի ժյուրիի 6 անդամների անունները

Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր նախագծի ժյուրիի 6 անդամների անունները

Առաջին ալիքի հեռուստադիտողները շատ շուտով հնարավորություն կունենան հետևելու «Դեպի եվրատեսիլ» նոր երաժշտական մեգանախագծի ընթացքին, որի մեկնարկը կլինի աշնանը: Յուրաքանչյուր շաբաթ հեռուստադիտողներին հնարավորություն կտրվի հետևելու մրցութային դժվարին պայքարին, որը արտիստների համար կդառնա ճանապարհ «դեպի եվրատեսիլ»:

«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու և ողջ ընթացքում ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները,  ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով և գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձևերը: Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3. Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան և Եսայի Ալթունյան:

Մրցույթը բաղկացած կլինի 4 փուլերից եւ կտևի շուրջ 3 ամիս: Նախագծի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու «Եվրատեսիլ-2017»-ին: Հաղթողը կորոշվի ժյուրիի և հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում:

Ի դեպ, շարունակվում է մրցույթի հայտագրման փուլը: Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը eurovision.am կայքում: 

Հիշեցնենք, որ մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները և արտերկրում բնակվող արմատներով հայ մեր հայրենակիցները, ովքեր 2017 թ-ի մայիսի 9-ի դրությամբ կլինեն առնվազն 16 տարեկան: Նախագծին կարելի է մասնակցել սոլո, դուետ կամ խմբով, որը պետք է բաղկացած լինի առավելագույնը 6 հոգուց: Մասնակիցները կարող են ներկայանալ իրենց հոգեհարազատ երգով: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում