ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԱԱրման Գալոյան

Արցախի ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել ֆրանսիացի իր գործընկերներին

Արցախի ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել ֆրանսիացի իր գործընկերներին

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի բանաձևին:

«Պետությունների և ժողովուրդների համաշխարհային ընտանիք լիիրավ մտնելու՝ արցախահայության տևական պայքարն ամրագրվեց նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևով, որով կոչ էր արվում կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այն դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա։

Ձեր կողմից ձեռնարկված համարձակ քայլը՝ միտված պատմական արդարությունը վերականգնելուն, տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերահաստատելուն, խաղաղ գոյակցությունն ամրապնդելուն, լրջագույն դրսևորում էր։

Հատկանշական ենք համարում ընդգծել, որ պատերազմական օրերին՝ հոկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությանը, որով կոչ էր արվում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, փաստացի առաջին արձագանքը եղավ Ֆրանսիայի Սենատի կողմից։

Արցախի դեմ միջազգային ահաբեկչական ուժերի ներգրավմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ալյանսի սանձազերծած ագրեսիայի դատապարտումը, անկասկած, կանխարգելիչ գործոն կհանդիսանա հետագա հնարավոր էսկալացիային։

Խորապես մեր երախտագիտությունը հայտնելով ֆրանսիացի գործընկերներին, բանաձևի ընդունմանն աջակցած անձանց ու կազմակերպություններին՝ լիահույս ենք, որ այն իր տրամաբանական շարունակությունը կունենա և Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո հետևողականորեն կարձագանքվի այլ պետությունների խորհրդարանների կողմից ևս»,- գրել է Արթուր Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում