Հղում անելով բրիտանական Ambrey անվտանգության ընկերությանը՝ Reuters- ը գրել է, որ հունական տանկերը պայթել է Սաուդյան Արաբիայի ափերի մոտ: «Agrari» տանկերը նավարկել է Մալթայի դրոշի ներքո, բայց պատկանել է հունական TMS Tankers ընկերությանը:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Կարմիր ծովում Եմենի հետ թագավորության սահմանի մոտ: Ըստ աղբյուրների՝ նավը հութի ապստամբների «հարձակմանն է ենթարկվել»: Բրիտանական ընկերությունը ենթադրում է, որ բեռնատարը պայթեցվել է ականից: Al Jazeera-ն նշում է, որ նավում եղել են նաև Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձինք: Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Եմենի հակամարտությունը ակտիվ փուլում է 2014 թվականից: Ենթադրվում է, որ հութի ապստամբներին աջակցում են Իրանը և «Հեզբոլլահը»: Դրանց դեմ են Եմենի բանակը և արաբական երկրների կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:










