Հիշեցնենք, որ բացահայտ կանխակալ մրցավարության պատճառով օլիմպիական ոսկին խլվեց հայ մարզիկից 66 կգ քաշայինների եզրափակիչում:
«Սպորտում գրանցված ցանկացած անարդարություն ստվեր է նետում Օլիմպիական խաղերի վրա: Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պետք է միանան այս խնդրագրին և միջոցներ ձեռնարկեն արդարությունը վերականգնելու ուղղությամբ»,- նշված է խնդրագրի տեքստում:










