ՆՆարե Ոսկանյան

Էդմոն Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած ճանապարհային քարտեզի մասին

Էդմոն Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած ճանապարհային քարտեզի մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ ներկայացրեց  իրավիճակի վերաբերյալ  առաջարկած գործողությունների մանրամասները: Ասաց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հրապարակած ճանապարհային քարտեզի առաջին կետը վերաբերում է նրան, որ վարչապետը պետք է հեռանա, նաև հեռացման մեխանիզմներն են նշել: Մարուքյանը շեշտեց, որ երկրորդ կետը վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովմանը: Երրորդ կետն առնչվում է ՀՀ-ի Ադրբեջանի և Ռուսատանի միջև ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնմանը ՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով, Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման երկարաժամկետ կայունության և խաղաղության, հայկական շահն արտահայտող հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով: Նախատեսում են Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում: 

Անդրադառնալով ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ Մարուքյանը նշեց, որ վերջնաժամկետներ ունենք, թե երբ պետք է լքենք, օրինակ, Քարվաճառը, բայց չունենք վերջնաժամկետ, թե երբ պետք է մեր ռազմագերիները և գերի ընկած քաղաքացիական անձինք փոխանակվեն և վերադարձվեն: Ասաց՝ դա բանակցության առարկա է: 

Մարուքյանը ներկայացրեց, որ ճանապարհային քարտեզի կետերից է Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբումը, ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցումը, հանրային համերաշխության վերականգնումը, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառումը: Դրույթներից է պետական ինստիտուտների  վերականգնումը, ամրապնդումը, իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգումը, երկրում կարգ ու կանոնի ամրապնդում հանրային անվտագության վերականգնման ապահովման նպատակով:

«Յոթերորդ կետով՝ զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում, ինչպես նաև գերի ընկած կամ ռազմագերի դարձած մեր քաղաքացիների ընտանիքների սոցիալական և այլ հոգեբանական  ապահովում»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ ութերորդ կետով էլ նախատեսում են արցախահայության, այդ թվում՝ փախստականների սոցիալական կարիքների անհապաղ լուծում և կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում:

Ճանապարհային քարտեզի կետերը ներկայացնելիս Մարուքյանը նշեց, որ երկիրը գտնվում է կորոնավիրուսի ճգնաժամի մեջ, և այդ կետերից մեկն էլ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյուանվետ համակարգումն է: Մարուքյանի խոսքով՝ ըստ ճանապարհային քարտեզի՝ առաջարկվում է նաև միջազգային դոնորների համաժողովի հրավիրում: 11-րդ կետով նշել են՝ հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից և այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում: 12-րդ կետով՝ տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում, իսկ 13-րդ կետով՝ ազատ, արդար, թափանցիկ հավասար պայմանների ապահովմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում