Բնապահպանները աղբի մշակման հարցը հրատապ են համարում

Բնապահպանները աղբի մշակման հարցը հրատապ են համարում

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն ու բնապահպան Սիլվա Ադամյանն անդրադարձել են մայրաքաղաքում և ընդհանրապես հանրապետությունում աղբի մշակման հարցին, ինչը նրանց կարծիքով հրատապ է։

Կարինե Դանիելյանը բերել է եվրոպական երկրներից օրինակներ, որտեղ առաջնորդվում են «զրո թափոն» կարգախոսով: Բնապահպանը նաև հիշատակել է Ճապոնիան, որն ամենաշատն է օգտագործում թափոնները։ Կարինե Դանիելյանի կարծիքով՝ պետք է ձևավորվի հատուկ տարածք, որտեղ աղբը կվերամշակվի։ Սիլվա Ադամյանն իր հերթին նշել է, որ աղբը դարձել է խնդիր ոչ միայն քաղաքացիների, այլ նաև կենդանիների համար՝ որպես օրինակ բերելով Արարատի մարզը, որտեղ հետազոտություն իրականացնելու ժամանակ նկատել են ցելոֆանե տոպրակների վտանգավորությունն արագիլների համար։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում